https://arm.sputniknews.ru/20261001/adrbejani-banaki-zinanvocy-khamalrvi-turqakan-barbarosnervov-107557817.html
Ադրբեջանի բանակի զինանոցը կհամալրվի թուրքական «Barbaros»–ներով
Ադրբեջանի բանակի զինանոցը կհամալրվի թուրքական «Barbaros»–ներով
Sputnik Արմենիա
«Barbaros» համալիրը կարող է համալրվել ավելի քան 250 կմ հեռահարությամբ 4 «Atmaca» հականավային ծանր կամ 6 «Çakir» միջին հեռահարության հրթիռներով: 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T16:26+0400
2026-10-01T16:26+0400
2026-10-01T16:27+0400
ադրբեջան
թուրքիա
զենք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/03/0e/26793997_0:0:3071:1728_1920x0_80_0_0_ae45ff8646863f492bfe754d951329c0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը «Barbaros» առափնյա պաշտպանության համակարգեր կգնի Թուրքիայից։ Պայմանագիրը ստորագրվել է թուրքական «Roketsan» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև Բաքվում ընթացող ADEX ցուցահանդեսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Caliber»–ը։Ըստ «Roketsan»-ի գլխավոր տնօրեն Մուրատ Իքինջիի` համակարգը կդառնա Ադրբեջանի ափագծի նոր ռազմավարական պաշտպանը:«Barbaros» համալիրը կարող է համալրվել ավելի քան 250 կմ հեռահարությամբ 4 «Atmaca» հականավային ծանր կամ 6 «Çakir» միջին հեռահարության հրթիռներով, որոնք կարող են խոցել ավելի քան 150 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները։Համակարգը նախատեսված է վերջրյա նավերի, այդ թվում՝ դեսանտային կազմավորումների, ավտոշարասյուների և ավիակիր հարվածային խմբերի, ինչպես նաև առանձին նավերի և ցամաքային ռադիոկոնտրաստային թիրախների խոցման համար: Համալիրը կարող է աշխատել ինտենսիվ կրակային և ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում։«Barbaros»-ը հագեցված է թիրախների հայտնաբերման ռադիոտեղորոշիչ և էլեկտրաօպտիկական միջոցներով։ Համալիրի բացազատումը և հավաքումը տևում է մոտ հինգ րոպե։Համակարգը ինտեգրված է նաև «Havelsan» ընկերության մշակած «Advent» մարտական կառավարման համակարգին։ Դրա շնորհիվ «Barbaros»-ը կարող է թիրախային տվյալներ ստանալ հեռավոր ռադարներից, անօդաչու թռչող սարքերից և նավերից:Երևանը կարող է դեմառդեմ մնալ Բաքվի հետ, որին կօգնեն Թուրքիան և Իսրայելը. Մակարենկո
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/03/0e/26793997_0:0:2731:2048_1920x0_80_0_0_df06e03a91e0eb77bb926753779d529a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, թուրքիա, զենք
16:26 01.10.2026 (Թարմացված է: 16:27 01.10.2026)
Բաժանորդագրվել
«Barbaros» համալիրը կարող է համալրվել ավելի քան 250 կմ հեռահարությամբ 4 «Atmaca» հականավային ծանր կամ 6 «Çakir» միջին հեռահարության հրթիռներով:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը «Barbaros» առափնյա պաշտպանության համակարգեր կգնի Թուրքիայից։ Պայմանագիրը ստորագրվել է թուրքական «Roketsan» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև Բաքվում ընթացող ADEX ցուցահանդեսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Caliber»–ը։
Ըստ «Roketsan»-ի գլխավոր տնօրեն Մուրատ Իքինջիի` համակարգը կդառնա Ադրբեջանի ափագծի նոր ռազմավարական պաշտպանը:
«Barbaros» համալիրը կարող է համալրվել ավելի քան 250 կմ հեռահարությամբ 4 «Atmaca» հականավային ծանր կամ 6 «Çakir» միջին հեռահարության հրթիռներով, որոնք կարող են խոցել ավելի քան 150 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները։
Համակարգը նախատեսված է վերջրյա նավերի, այդ թվում՝ դեսանտային կազմավորումների, ավտոշարասյուների և ավիակիր հարվածային խմբերի, ինչպես նաև առանձին նավերի և ցամաքային ռադիոկոնտրաստային թիրախների խոցման համար: Համալիրը կարող է աշխատել ինտենսիվ կրակային և ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում։
«Barbaros»-ը հագեցված է թիրախների հայտնաբերման ռադիոտեղորոշիչ և էլեկտրաօպտիկական միջոցներով։ Համալիրի բացազատումը և հավաքումը տևում է մոտ հինգ րոպե։
Համակարգը ինտեգրված է նաև «Havelsan» ընկերության մշակած «Advent» մարտական կառավարման համակարգին։ Դրա շնորհիվ «Barbaros»-ը կարող է թիրախային տվյալներ ստանալ հեռավոր ռադարներից, անօդաչու թռչող սարքերից և նավերից: