3 երկրի հակաքաղցկեղային միություններ աջակցում են Գևորգ Թամամյանի թեկնածությանն ԱՀԿ ղեկավարի պաշտոնում

ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Գևորգ Թամամյանի թեկնածությանն աջակցություն են հայտնել Չինաստանի հակաքաղցկեղային միությունը (CACA), որն ունի ավելի քան 870,000 անդամ, Եգիպտոսի քաղցկեղի միությունը (ECS), ինչպես նաև Ղազախստանի քաղցկեղի միությունը, հայտնում է Aysor.am-ը:

Կազմակերպություններն առանձնացրել են Թամամյանի փորձն ուռուցքաբանության և միջազգային համագործակցության բնագավառներում, ինչպես նաև բուժօգնության հասանելիության բարձրացմանն ու առողջապահական համակարգերի ամրապնդմանն ուղղված նրա աշխատանքը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաջորդ գլխավոր տնօրենի ընտրությունը նախատեսվում է անցկացնել 2027 թվականին։

Թամամյանի թեկնածությունն առաջադրել է Բոտսվանան:

Leave a comment