Ռուսաստանցի մասնագետ Դմիտրի Գունկոն նշանակվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։
50-ամյա մասնագետը երկու անգամ՝ 2020/21 և 2021/22 թթ․ մրցաշրջաններում համապատասխանաբար «Նոայի» և «Արարատ-Արմենիայի» հետ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն։
Գունկոն, 2022/23 թթ․ մրցաշրջանում գլխավորելով «Ուրարտուն», թիմի հետ նվաճել է «ոսկե դուբլ»՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։ Այդ մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել էր նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ։