Քաղաքականություն
01.10.2026 | 15:33
Նիստում Եվրոպական Միության Խորհուրդը վերջնականապես հաստատեց ԵՄ-ում մնալու իրավունք չունեցող անձանց վերադարձի (վտարման) նոր կանոնները, որոնք թույլ են տալիս խստացնել ընթացակարգերը, երրորդ երկրներում ստեղծել «Վերադարձի կենտրոններ»․ հաղորդում է Factor TV-ի թղթակիցը Բրյուսելից։
Իռլանդիայի արդարադատության, ներքին գործերի և միգրացիայի նախարար Ջիմ Օ’Քալագանի խոսքով՝ ԵՄ-ն լքելու հրահանգ ստացած մոտ երկու անձից մեկը փաստացի չի հեռանում, ուստի այս կանոնները կօգնեն անդամ երկրներին իրականացնել արագ ու արդյունավետ վերադարձ։ Վերադարձին առնչվող բոլոր միջոցառումները պետք է իրականացվեն հիմնարար իրավունքների լիարժեք հարգմամբ։
Կանոնակարգն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը․ որոշ դրույթներ (օրինակ՝ «վերադարձի կենտրոնների» վերաբերյալ) կկիրառվեն անմիջապես, իսկ մյուսները՝ 1 տարի անց։
Կարինե Ասատրյան
Բրյուսել