ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման ծրագրով ավելի քան 150 մլն դոլարի ներդրում է նախատեսվում

https://arm.sputniknews.ru/20261001/agn-nakhkin-shenqi-verakarucman-tsragrvov-aveli-qan-150-mln-dvolari-nerdrum-e-nakhatesvum-107554389.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/02/11/26481219_177:0:1600:1067_1920x0_80_0_0_52b2be147fe14765ee37c1edaa3a0a6c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն

արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն

Բաժանորդագրվել

Ընկերության խոսքով` կստեղծվի ժամանակակից և կենսունակ միջավայր բնակիչների և այցելուների համար։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման ընդհանուր ներդրումային ծրագրով նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Նշենք, որ շենքը պատկանում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությանը։ Նախատեսվում է այն վերափոխել բազմաֆունկցիոնալ համալիրի, որտեղ կլինեն հյուրանոցային, բնակելի, գրասենյակային և առևտրային տարածքներ, ինչպես նաև նոր հանրային տարածքներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հանրապետության հրապարակի համալիրում գտնվող կառավարական երկրորդ տան՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծն է քննարկվել ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստում։ ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծն իրականացնում է բրիտանական Foster+Partners ճարտարապետական, քաղաքաշինական և դիզայներական ընկերությունը։ Նախագիծը Գիտամեթոդական խորհրդի քննարկմանն է ներկայացվել արդեն երրորդ անգամ։

Նախորդ քննարկումների ընթացքում հնչած մասնագիտական առաջարկների և դիտարկումների հիման վրա այն լրամշակվել է։

Հայտարարության մեջ նշված է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել շենքի ճարտարապետական և պատմական արժեքի ու ժառանգության տարրերի պահպանմանը։ Հայեցակարգի հաստատումից հետո նախագիծն անցնում է զարգացման հաջորդ փուլ։

«Մեր նպատակն է նոր շունչ հաղորդել այս կարևոր նշանակության շինությանը՝ պահպանելով վերջինիս պատմական ինքնությունն ու Հանրապետության հրապարակի հետ ունեցած անմիջական կապը՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից և կենսունակ միջավայր բնակիչների և այցելուների համար»,- ասել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը։

Ընկերության գնահատմամբ՝ բարձրորակ ճարտարապետական լուծումների և Երևանի նշանակալի շենքերից մեկի վերափոխման միջոցով նախագիծը կարող է դառնալ մայրաքաղաքի նոր գրավչություններից մեկը և նպաստել Երևանի՝ որպես միջազգային մշակութային և զբոսաշրջային ուղղության դիրքի ամրապնդմանը։
Հիշեցնենք, որ կառավարական երկրորդ տունը 2012 թվականին վաճառվել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը՝ ավելի քան 51 մլն դոլարով։ Նախատեսվում էր շենքը վերածել հինգաստղանի հյուրանոցի, սակայն ծրագիրը չիրականացվեց։ ԱԳՆ-ն շենքից տեղափոխվեց 2015 թվականին։ 2025-ի ապրիլին շենքի հետագա ծրագրերը քննարկել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Մարտին Էռնեկյանը, սակայն դրանց բովանդակությունը չէր հրապարակվել։

Leave a comment