Իրանը հերքել է այն տեղեկությունները, թե Ռուբիոն հրահանգել է Արաղչիին անհապաղ լքել ԱՄՆ-ն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հերքել է այն տեղեկությունները, թե ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրահանգել է իրանական պատվիրակությանը անհապաղ լքել Նյու Յորքը։

Առաքելությունն այդ մասին հայտնել է X սոցիալական հարթակում։
Հայտարարության մեջ նշվում է, որ իրանական պատվիրակությունը Նյու Յորքից մեկնել է երկուշաբթի երեկոյան՝ նախապես հաստատված ժամանակացույցին համապատասխան։

«Այդ ժամանակացույցի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտին տեղեկացվել էր դեռևս սեպտեմբերի 17-ին», – ասված է հայտարարության մեջ։
Առաքելությունը շրջանառվող լուրերն անհիմն է որակել։

Axios-ի տվյալներով՝ Մարկո Ռուբիոն պահանջել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի Միացյալ Նահանգները այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները փակուղի էին մտել։

Leave a comment