ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկները ամենայն խորությամբ կդիտարկենք, ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Փաշինյանը։
Նա կարծում է, որ Եվրոպական խորհրդարանը այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը վնաս չի բերի. «Բայց որպեսզի փորձագիտական մակարդակով այդ հարցին անդրադառնանք, պետք է քննարկենք»։
Ասաց նաև, որ ընտրություններից հետո արձանագրել են՝ ընտրական համակարգում պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարվեն՝ ստեղծված իրադրությունները բացառելու համար։