ՌԴ ԱԴԾ–ն Բասաևի և Խատաբի հրոսակախմբերի ևս երեք մասնակցի է ձերբակալել

https://arm.sputniknews.ru/20261001/rd-adtsn-basaevi-ev-khatabi-hrvosakakhmberi-evs-ereq-masnakci-e-dzerbakalel-107537198.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Задержание троих членов бандформирований Басаева и Хаттаба

Sputnik Արմենիա

Задержание троих членов бандформирований Басаева и Хаттаба

2026-10-01T12:43+0400

true

PT3M07S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107533732_332:0:1772:1080_1920x0_80_0_0_0d02496d2520065e91ae71b2d8c925f1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

շամիլ բասաև, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ձերբակալություն, видео

շամիլ բասաև, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ձերբակալություն, видео

Բաժանորդագրվել

Նրանց ձերբակալել են Ինգուշեթիայում, Թաթարստանում և Բաշկորտոստանում իրենց բնակության հասցեներում, մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ երեք հոդվածներով։

Շամիլ Բասաևի և Խատաբի հրոսակախմբերի ևս երեք անդամներ են ձերբակալվել, որոնք առնչություն են ունեցել 1999-2000 թվականներին զինծառայողների և ՕՄՈՆ-ի աշխատակիցների դեմ իրականացված հարձակումներին, հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

«Անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել Շամիլ Բասաևի և Խատաբի ավազակախմբերի կազմում 1999 թվականի հոկտեմբերին Շելկովսկի շրջանի Չերվլյոննայա կայարանի մոտ ՌԴ ՊՆ զինծառայողների և 2000 թվականի մարտին Չեչենական Հանրապետության Վեդենսկի շրջանի Ջանի-Վեդենո գյուղի մոտ Պերմի մարզի ներքին գործերի գլխավոր վարչության ՕՄՈՆ-ի աշխատակիցների վրա հարձակումներին առնչություն ունեցող երեք ՌԴ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նրանց ձերբակալել են Ինգուշեթիայում, Թաթարստանում և Բաշկորտոստանում իրենց բնակության հասցեներում, մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ երեք հոդվածներով։

Հարձակումների հետևանքով 58 ռուսաստանցի զինծառայող և իրավապահ մարմինների աշխատակից էր զոհվել, ևս 130-ը վիրավորվել էին, նշել է ԱԴԾ-ն։

Իր հերթին, ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ բոլոր ձերբակալվածները կալանավորվել են։

Leave a comment