Հենակետ. Իլոն Մասկը կներգրավվի Պենտագոնի նոր նախաձեռնության ղեկավար կազմում, որի նպատակը պատերազմի վարման նոր մեթոդների և տեխնոլոգիաների մշակումն է։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է փոխել սպառազինությունների զարգացման մոտեցումը՝ թանկարժեք և սահմանափակ քանակով բարձր տեխնոլոգիական համակարգերի կողքին շեշտը դնելով նաև զանգվածաբար արտադրվող անօդաչու և ինքնավար համակարգերի վրա։
Հեգսեթի խոսքով՝ Ուկրաինայի պատերազմից քաղած հիմնական դասերից մեկը արագ հարմարվելու կարողությունն է․ նոր համակարգերը պետք է հնարավոր լինի արագ փորձարկել, կատարելագործել և զանգվածաբար ներդնել։
Այս ուղղությամբ հայտարարված «Մերիդիան» նախագծում առանցքային դեր է նախատեսվում Իլոն Մասկի և Anduril-ի հիմնադիր Փալմեր Լաքիի համար։ Նախաձեռնությունը պետք է ուսումնասիրի պատերազմի ապագան և տեխնոլոգիական նոր լուծումների արագ ներդրման հնարավորությունները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: