Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ

Քաղաքականություն

01.10.2026 | 11:42

Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ստեղծել են տասնամյակների ընթացքում կայուն խաղաղության հասնելու լավագույն հնարավորությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը՝ ելույթ ունենալով Բաքվում անցկացվող Կենտրոնական Ասիա-Մոնղոլիա-Կովկաս-Աֆղանստան (CAMCA) տարածաշրջանային ֆորումում։

Նա հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Այս հանդիպման ժամանակ կողմերը նախաստորագրվել էին  համաձայնագիր, որը տասնամյակների ընթացքում լավագույն հնարավորությունն է բացում կայուն  խաղաղության համար»,- ասել է Քարլոնը։

Դիվանագետը հավելել է, որ այդ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել նաև TRIPP-ի՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» հայեցակարգը։

Քարլոնն ընդգծել է, որ տարածաշրջանային կապերի ընդլայնումը Միացյալ Նահանգների համար առաջնահերթ ուղղություններից է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment