Ժամանակը կգա, ես կբացատրեմ պորտուգալացիներին․ Ռոնալդուն լքել է հավաքականի ճամբարը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լքել է թիմի ճամբարը. նա մտադիր է ավելի ուշ պարզաբանել այդ որոշման պատճառները։ Ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջում:

Ավելի վաղ «Marca» թերթը հայտնել էր, որ Ռոնալդուն լքել է ազգային հավաքականի ճամբարը՝ նախքան Ազգերի լիգայի խմբային փուլի՝ Դանիայի դեմ հանդիպումը, որը նախատեսված էր հոկտեմբերի 1-ին։ Հարձակվողը չէր մասնակցել մրցաշարում թիմի նախորդ խաղին՝ ընդդեմ Նորվեգիայի (որն ավարտվել էր 2։1 հաշվով՝ հօգուտ Պորտուգալիայի)։

«Որոշել եմ լքել ազգային հավաքականի ճամբարը։ Ժամանակը կգա, ես կբացատրեմ բոլոր պորտուգալացիներին այն պատճառները, որոնք դրդեցին ինձ հեռանալ հավաքականից՝ թիմից, որին միշտ նվիրվել եմ ամբողջությամբ։ Այժմ ժամանակն է հաջողություն մաղթել Պորտուգալիային և թիմակիցներիս»,- գրել է Ռոնալդուն։

Ինչպես հաղորդում է A Bola-ն, Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կարող են մեկից վեց ամսով որակազրկել և տուգանել՝ ազգային հավաքականի ճամբարը լքելու համար։

Leave a comment