https://arm.sputniknews.ru/20261001/iravapahnern-argravel-en-naev-tsarukjanin-arnchvvogh-andzanc-hjureri-herakhvosnery-meqenan-zlm-107525428.html
Իրավապահներն առգրավել են նաև Ծառուկյանին առնչվող անձանց հյուրերի հեռախոսները, մեքենան. ԶԼՄ
Իրավապահներն առգրավել են նաև Ծառուկյանին առնչվող անձանց հյուրերի հեռախոսները, մեքենան. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և այս օրերին կալանավորված անձանց քրեական… 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T09:25+0400
2026-10-01T09:25+0400
2026-10-01T09:33+0400
գագիկ ծառուկյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/07/104289449_0:78:1500:922_1920x0_80_0_0_c1551354f6cca6cdd678284b7634f9e5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և այս օրերին կալանավորված անձանց քրեական գործերով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Ավելի վաղ գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին ակտիվ գործընթաց է սկսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և կալանքի տակ գտնվող անձանց գործերով։ Բանն այն է, որ մոտենում է մի շարք անձանց խափանման միջոցների ժամկետների ավարտը, և նախաքննական մարմինը գործընթաց է սկսել նրանց կալանքի ժամկետները երկարաձգելու ուղղությամբ։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/07/104289449_84:0:1417:1000_1920x0_80_0_0_d1f2789e0e27043f1960a0526558526f.jpg.webp
գագիկ ծառուկյան
գագիկ ծառուկյան
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և այս օրերին կալանավորված անձանց քրեական գործերով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մասնավորապես, նախաքննական մարմինը, երբ քրեական վարույթի շրջանակներում մտել է տարբեր անձանց տուն խուզարկության, վերոնշյալ անձանց տանը հյուրեր են եղել, ու արդյունքում իրավապահները առգրավել են հյուրերի հեռախոսներն ու մեքենան»,–գրում է թերթը։