ՌԴ Վլադիմիրի մարզի ձեռնարկությունում խոշոր հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվել

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է անձնակազմի 47 անդամ և 13 միավոր տեխնիկա։

ՌԴ Վլադիմիրի մարզի Պետուշկի քաղաքի պլաստիկի արտադրության ձեռնարկությունում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Բռնկման տարածքը կազմել է 3900 քառակուսի մետր։

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է անձնակազմի 47 անդամ և 13 միավոր տեխնիկա։

Հրդեհն արդեն մեկուսացվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Հրդեհի պատճառները դեռևս չեն հաղորդվում։

Leave a comment