«Տնային կալանքը ևս վիճարկելու ենք. Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը՝ դատարանի որոշման և քաղաքական հետապնդման մասին

«Գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, ինչը նաև արձանագրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)»,- դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանի պաշտպան Ռուբեն Ֆերոյանը։

Դատարանը, հիշեցնենք, Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինեց տնային կալանքով։

«Թեև տնային կալանքը կալանքի համեմատությամբ ավելի նախընտրելի է, այն ևս պարունակում է խիստ սահմանափակումներ»,- ասաց Ռուբեն Ֆերոյանը։

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել տնային կալանքի որոշումը՝ պնդելով, որ գործը ենթակա է կարճման, քանի որ հիմնված է ապօրինի հիմքերի վրա։

Անդրադառնալով մեղադրանքի՝ հարկերից խուսափելու դրվագին, պաշտպանն ասաց, որ ներկայացվել են վճարման կտրոնները։ Նա նաև հավելեց, որ պաշտպանները ներկայացրել են բոլոր հնարավոր այլընտրանքային խափանման միջոցների միջնորդությունները, որպեսզի դատարանը կաշկանդված չլինի։

Դատարանը բավարարել է միայն տնային կալանքի և բացակայելու արգելքի կիրառումը՝ առանց գրավի։

Ինչ վերաբերում է վկաների ցուցմունքներին, Ռուբեն Ֆերոյանը վստահեցնում է՝ ցուցմունքները մեղադրական թեքում չունեն։

Պաշտպանական կողմի համար հարցադրումների կարիք կա ընդամենը 3 վկայի մասով։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment