Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

https://arm.sputniknews.ru/20260930/vortegh-e-gtnvum-vrastanum-dzerbakalvats-hh-qaghaqacin-pastabany-manramasner-e-nerkajacrel-107516591.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/975/44/9754463_0:20:1001:770_1920x0_80_0_0_66b68d1206b380f0f87346eae446f1cb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հեյդար ալիև, վրաստանի հանրապետություն, ձերբակալություն, հայ, արձան

հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հեյդար ալիև, վրաստանի հանրապետություն, ձերբակալություն, հայ, արձան

Բաժանորդագրվել

Ի.Ա.-ն հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի կարիք ունի, քանի որ ձերբակալությունից հետո նրա մոտ մնացել են միայն այն իրերը, որոնք կային իր հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացի Ի.Ա.-ն, որն ավելի վաղ ձերբակալվել էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով, նախնական կալանքի տակ է թիվ 8 քրեակատարողական հիմնարկում (Վրաստանում խափանման միջոց է, որը կիրառվում է քրեական դատավարության ընթացքում մինչև դատարանի կողմից վերջնական դատավճռի կայացումը – խմբ.):

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Թեոնա Պերաձեն։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է լուրը` հայտնելով, որ նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։ Նախնական տվյալներով` ձերբակալված տղամարդը 40 տարեկան է։ Նա Վրաստանում էր գտնվում որպես զբոսաշրջիկ։

Պերաձեն պարզաբանել է, որ տղամարդը Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի 20-ին: Հետաքննության տվյալներով՝ սեպտեմբերի 21-ի գիշերը նա, իբր, վնասել է Թբիլիսիի այգիներից մեկում տեղադրված Ալիևի հուշարձանը: Դրանից հետո, հետաքննության վարկածով, տղամարդը փորձել է լքել երկիրը, սակայն ձերբակալվել է սահմանին։

«Նրան մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 55-օրյա նախնական կալանքը: Դատավարության ենք սպասում, որի նիստը նշանակված է նոյեմբերին», – ասել է փաստաբանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել գույքին վնաս հասցնելու համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով (ՀՀ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդված)։ Եթե դատարանն ապացուցի Ի.Ա.-ի մեղավորությունը, նրան մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում։

Պերաձեն նշել է, որ պաշտպանությունը միջնորդել է խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ, և որպես այլընտրանք առաջարկել է նշանակել 5000 լարիի (մոտավորապես 1900 դոլար) չափով գրավ, անձնագրի առգրավում` մինչև կայացվի վերջնական որոշումը, և Վրաստանը լքելու արգելք: Սակայն խնդրանքը չի բավարարվել։

Փաստաբանը պարզաբանել է, որ իր պաշտպանյալն օգտվում է լռելու իրավունքից և հետաքննությանը ցուցմունք չի տալիս։

Պերաձեի խոսքով՝ գործի նյութերում տեսախցիկների տեսագրություններ կան։

Պաշտպանը պնդում է, որ տեսանյութում երևում է մի տղամարդ, որը բարձրանում է հուշարձանի վրա և վնասում այն։

Փաստաբանը նաև հայտնել է, որ անմիջապես ձերբակալությունից հետո քննիչն այդ մասին տեղեկացրել է ՀՀ դեսպանատանը։ Սակայն դիվանագիտական ​​առաքելությունից հարցում փաստաբանը դեռ չի ստացել։ Պերաձեն անձամբ է գտել Հայաստանում ձերբակալվածի ընտանիքի տվյալները և կապ հաստատել նրանց հետ ձերբակալման օրը։

«Ընտանիքը գտնվում է Հայաստանում, Վրաստանում նա ոչ ոք չունի», – ասել է փաստաբանը։

Ի.Ա.-ն հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի կարիք ունի, քանի որ ձերբակալությունից հետո նրա մոտ միայն այն իրերն են, որոնք կային իր հետ։

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՄԱՆ–ը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հայտնել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանի ԱԳՆ–ն տեղեկացրել է Վրաստանում ՀՀ դեսպանատանը ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին։ Սահմանված կարգի համաձայն` Հայաստանի դեսպանատունը կապ է պահպանում Վրաստանի իրավասու մարմինների հետ։

Նախարարությունը հորդորել է ԶԼՄ–ների գործընկերներին նման դեպքերում զերծ մնալ գործի հանգամանքների վերաբերյալ չճշտված տեղեկատվություն տարածելուց։

Leave a comment