Քննարկեցինք Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության, բնակապահովման և սոցիալական աջակցության ծրագրերին, դրանց իրականացման ընթացքում առկա խնդիրներին. Նազելի Բաղդասարյան

Ազգային ժողովի Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Ազգային ժողովի Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ հանդիպում ունեցանք «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի ներկայացուցիչների հետ։

Անդրադարձանք սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող պետական ծրագրերը, դրանց արդյունավետության և հասցեականության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև շահառուների իրական կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու մեխանիզմները։

Քննարկեցինք Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության, բնակարանային ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերին, դրանց իրականացման ընթացքում առկա խնդիրներին և առաջարկվող լուծումներին։

Պայմանավորվեցինք շարունակել համագործակցությունն ու մասնագիտական քննարկումները՝ սոցիալական պաշտպանության համակարգն առավել արդյունավետ և հասցեական դարձնելու ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment