Երևանում կայացել է ռուսալեզու հեղինակների արձակ և բանաստեղծական ժողովածուների շնորհանդեսը

https://arm.sputniknews.ru/20260930/erevanum-kajacel-e-rusalezu-heghinakneri-ardzak-ev-banasteghtsakan-zhvoghvovatsuneri-shnvorhandesy-107510957.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Мероприятие ко Дню духовной культуры России

Sputnik Արմենիա

Мероприятие ко Дню духовной культуры России

2026-09-30T18:21+0400

true

PT0M27S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107502855_170:0:1134:723_1920x0_80_0_0_a5e2cd88fd7db359836dd5020ce63e69.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գիրք, հայաստան, видео

ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գիրք, հայաստան, видео

Բաժանորդագրվել

«Գրքային դիվանագիտություն» գիտական և մշակութային–լուսավորչական ծրագիրն ուղղված է հումանիտար, գիտական և միջպետական կապերի ամրապնդմանը։

Երևանում կայացել է ռուսալեզու հեղինակների արձակ և բանաստեղծական ժողովածուների շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

Մասնավորապես, խոսքը «Հայկական մոտիվներ» («Армянские мотивы») երկհատորյակի, ինչպես նաև Էդվարդ Միլիտոնյանի «Աստղային կաթ» («Звёздное молоко») և Նինա Գաբրիելյանի «Այս քաղցր բեռը՝ հոգին» («Это сладкое бремя – душа») բանաստեղծությունների ժողովածուների մասին է։ Դրանք լույս են տեսել «Դիալոգ» գրաշարով՝ «Գրքային դիվանագիտություն» նախագծի շրջանակում։

«Այսօր հայ գրականությունը հաճախակի հյուր չէ ռուսաստանյան գրադարաններում։ Կենդանի, մշտական շփումը, որը կար 50-ականներին, էլ չեմ խոսում 30-ական թվականների մասին, ռուս-հայկական գրական կյանքում այժմ չկա, և այս գրքերը մեծ երջանկություն են։ Եվ կա պահանջարկ, որպեսզի [Ռուսաստանի] հայ համայնքը կարողանա կարդալ դրանք»,-նշել է Շվիդկոյը։

«Գրքային դիվանագիտություն» գիտական և մշակութային-լուսավորչական ծրագիրն ուղղված է հայ-ռուսական հումանիտար, գիտական և միջպետական կապերի ամրապնդմանը։

Նախագիծն իրականացվում է գիտական և գրական աշխատությունների, ինչպես նաև պատմական ու ժամանակակից փաստաթղթերի հրատարակման և շնորհանդեսների միջոցով։ Մի քանի թեմատիկ ուղղություններից բաղկացած ծրագիրը 2022 թվականին հիմնադրել է պատմաբան և միջազգայնագետ, «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

Ծրագրի հիմնական ուղղությունների թվում են ռուս-հայկական միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի երկլեզու ժողովածուի թողարկումը (հրատարակվել է 3 հատոր), «ԴԻԱԼՈԳ» գրաշարի հրատարակումը (լույս է տեսել 18 գիրք), հայ խորհրդային կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի երկերի առաջին բազմահատոր և բազմաժանր ժողովածուի պատրաստումը (իրականացվում է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հետ համատեղ, լույս է տեսել 2 հատոր)։

Leave a comment