Սեպտեմբերը ինքնասպանությունների կանխարգելման իրազեկման ամիսն էր․ Երևանի քաղաքապետարան

Սեպտեմբերը ինքնասպանությունների կանխարգելման իրազեկման ամիսն էր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)

Ժամանակին և հասանելի աջակցությունը, անվտանգ միջավայրի ապահովումն ու հոգեկան առողջության մասին հանրային քննարկումը կանխարգելման կարևոր հիմքերն են։

Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային նախաձեռնությունների շրջանակում Երևանի քաղաքապետարանը գործընկերների հետ հստակ քայլեր է ձեռնարկում՝ կանխարգելման մեխանիզմներն ամրապնդելու և անհրաժեշտ աջակցությունն ավելի հասանելի դարձնելու համար։

Այս աշխատանքի կարևոր ուղղություններից է համագործակցությունը «Հուզական թեժ գծի» շրջանակում՝ ստեղծելով հնարավորություն խոսելու, լսված լինելու և հուզական աջակցություն ստանալու։ Ծառայությունը հասանելի է 0 800 00 900 հեռախոսահամարով։

Աջակցությունը փրկում է կյանքեր, իսկ հասանելիությունն ու աջակցությունը Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից են։

Leave a comment