Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները

Վյաչեսլավ Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Ռուսաստանի Դաշության նորընտիր Պետդումայի նախագահ:

Իններորդ գումարման առաջին նիստի ժամանակ Վոլոդինի օգտին քվեարկել է 406 պատգամավոր, որի թեկնածությունն ավելի վաղ հավանության էր արժանացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:

«Եդինայա Ռոսիայից» Վլադիմիր Վասիլեւը, Ալեքսանդր Ժուկովը, Վիտալի Սավելեւը, Աննա Կուզնեցովան, Ալեքսեյ Գորդեեւը և Վիկտորիա Աբրամչենկոն, Մարիա Վորոպաեւան «Ռոսիա Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից», Վլադիսլավ Դավանկովը «Նոր ժողովուրդ»-ից և Ալեքսանդր Բաբակովը «Արդար Ռուսաստան»-ից ընտրվել են Պետդումայի նախագահի տեղակալներ։

Leave a comment