ՌԴ-ի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կանոնավոր կապի մեջ են բանտարկյալների փոխանակման հարցով․ հայտարաություններ Կրեմլից

Կրեմլը կտրականապես հերքել է ԱՄՆ-ի հետ ամերիկյան պատժամիջոցների մեղմացումը քննարկելու հնարավորությունը։

«Այդ թեման չի քննարկվել և չէր էլ կարող քննարկվել նման ձևակերպմամբ, քանի որ մենք կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը և հարցի նման դրվածքը բացարձակապես անտեղին ենք համարում», – լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

– Ռուսաստանում քաղբանտարկյալներ չկան։ Ռուսաստանի Դաշնությունն ԱՄՆ-ի հետ չի քննարկել որոշակի բանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների հնարավոր մեղմացման հարցը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կանոնավոր կապի մեջ են բանտարկյալների փոխանակման հարցով։

– Պուտինը Տոկաեւին տեղեկացված է պահում հատուկ ռազմական գործողության վերաբերյալ վերջին զարգացումների մասին.

– Ռուսաստանը կարևորում է Ղազախստանի հետ ռազմավարական գործընկերությունը։

Leave a comment