«Բերման է ենթարկվել, այնուհետև ազատ արձակվել իշխանական բլոգերը»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է․ «Ազատ է արձակվել այսօր Ոստիկանության Ավանի բաժին բերման ենթարկված Georg X անունով հանդես եկող բլոգեր Գեորգի Թարջումանյանը։
Նա սոցցանցերում հայտնի է որպես ՔՊ-ի և հենց Նիկոլ Փաշինյանի տեսակետները ակտիվորեն տարածող բլոգեր։
Բլոգերին առավոտյան էին բերման ենթարկել Ավանից` առանց համարանիշի «Տեսլա» մակնիշի մեքենայով, որը նա վարել է առանց վարորդական իրավունքի։
Մեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել և սա, ըստ ոստիկանների խոսքի, արդեն տասնյակ անգամ կրկնվող դեպքերից մեկն է։ Ի դեպ, դատալեքսում այս երիտասարդը մի քանի գործով է անցնում` վարորդական իրավունք չունենալով մեքենա վարելու և տուգանքների պատճառով։
«B24.news»-ին հայտնեցին, որ մի քանի անգամ տուգանային հրապարակում տարատեսակ մեքենաներով հայտնված բլոգերը կարողանում էր ջրից չոր դուրս գալ` իր իշխանական հայացքների պատճառով։
Փաստացի նա վարորդական իրավունք չունենալով կրկնել է հանցանքը ու ազատության մեջ է, մինչդեռ առանց համարանիշերի, առանց վարորդական իրավունքի վարելը ենթադրում է մի քանի տարվա ազատազրկում` Քր․ օր․ 344 հոդվածի հատկանիշներով։
Իսկ ինչ հիմքով է 2026թ. երրորդ անգամ բերման ենթարկվում պրոիշխանական բլոգերը և ինչու ազատ արձակվեց, ՆԳՆ-ից տվեցին հետևյալ պարզաբանումը.
«Նշված անձը հրավիրվել է Պարեկային ծառայություն, առանց վարորդական իրավունքի վկայականի և առանց համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, նաև հաղորդում կներկայացվի Քննչական կոմիտե»»։

Leave a comment