Մերձավոր Արևելքից նավթի մատակարարման ծավալը կրկին ավելացել է

Բաժանորդագրվել

Հրապարակման մեջ ասվում է, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները գրեթե հասել են օրական մոտ 13 մլն բարելի ցուցանիշին, ինչը համապատասխանում է հունիսի վերջի մակարդակին:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքի երկրներից համաշխարհային շուկա նավթի մատակարարումների ընդհանուր ծավալը հասել է օրական 17,5 մլն բարելի, ինչը կազմում է փետրվարի վերջին սրված հակամարտությանը նախորդող մակարդակի 98 %-ը։ Տեղեկությունը հաղորդում է Bloomberg գործակալությունը:

«Մերձավոր Արևելքից հում նավթի մատակարարումները հասել են օրական մինչև 17,5 մլն բարելի, ինչը կազմում է նախապատերազմյան մակարդակի 98 %-ը», – ասված է հաղորդագրության մեջ, որտեղ մեջբերվում են JP Morgan-ի վերլուծաբանների տվյալները:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է գործակալությունը, դիզելային վառելիքի և բենզինի մատակարարումները հասնում են օրական 3 միլիոն բարելի, որը կազմում է մինչև էսկալացիան իրականացված արտահանման 58%-ը:

Գործակալությունը մեջբերում է JP Morgan-ի տվյալները, որոնց համաձայն՝ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները գրեթե հասել են օրական մոտ 13 մլն բարելի ցուցանիշին, ինչը համապատասխանում է հունիսի վերջի մակարդակին:

Իսկ Goldman Sachs-ի տեղեկություններով՝ Պարսից ծոցից նավթի արտահանումը` ներառյալ «գաղտնի մատակարարումները», վերջին շաբաթվա ընթացքում հասել է օրական մինչեւ 23,3 մլն բարելի, ինչը համապատասխանում է անցյալ տարվա միջին ցուցանիշին:

Leave a comment