Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը կլինի տոմսերով

Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը կլինի տոմսերով

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 1-ին Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի խաղում կընդունի Իտալիայի իր հասակակիցներին: ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղի մուտքը կլինի տոմսերով, որոնք հնարավոր է ձեռք բերել հոկտեմբերի 1-ից` ժամը 12։00-ից, Ավան ակադեմիայի մարզադաշտի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից։ Տոմսերի արժեքը 1000 դրամ է։ Հանդիպման մեկնարկը ժամը 20։30-ին է:

Leave a comment