ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՖԻԴԵ նորընտիր նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում Տիմուր Տուրլովը ծանոթացել է Ակադեմիայի գործունեությանը, կրթական ծրագրերին և շախմատի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման հիմնական թեման շախմատի դերն էր կրթության մեջ։ Խոսվել է Հայաստանում ձևավորված փորձի, դպրոցական կրթության մեջ շախմատի դերի, ուսուցիչների և մարզիչների վերապատրաստման մասին։

Տիմուր Տուրլովի՝ որպես ՖԻԴԵ նախագահ, առաջին պաշտոնական այցի երկիրը Հայաստանն է: Սեպտեմբերի 29-ին նա Ծաղկաձորում ներկա էր եղել դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլի բացման արարողությանը։

Leave a comment