Ի՞նչ փուլում են նախկին քահանաներին առնչվող քրգործերը. Զոհրաբյանը մանրամասներ է հայտնում

https://arm.sputniknews.ru/20260930/inch-pulum-en-nakhkin-qahananerin-arnchvvogh-qrgvortsery-zvohrabjany-manramasner-e-hajtnum-107471688.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/1a/98126525_143:0:1280:853_1920x0_80_0_0_e37fe4abd7b04502aa5a8e7ef8df1a2b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, քահանա, արա զոհրաբյան, ստեփան ասատրյան, արամայիս թախմազյան, քրեական գործ

հայաստան, քահանա, արա զոհրաբյան, ստեփան ասատրյան, արամայիս թախմազյան, քրեական գործ

Բաժանորդագրվել

Փաստաբանը վստահ է՝ ամեն բան արվելու է կարգալույծ արված հոգևորականի վերաբերյալ վճռի կատարումը ձգձգելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Հովհաննավանքը զավթած Ստեփան Ասատրյանը (նախկին տեր Արամ. խմբ․) դատարանում մեղադրյալ է ճանաչվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ վարույթը վերաբերում է սեփականատիրոջ կամքին հակառակ գույքի օգտագործմանը և սեփականատիրոջը վնաս հասցնելուն։

«Այս դեպքում նա զավթել է Հովհաննավանքը և վնաս է հասցրել Մայր աթոռին»,- ավելացրեց փաստաբանը։

Կա նաև հայց Ասատրյանի դեմ բնակարանից վտարելու վերաբերյալ, քանի որ նա մինչև այսօր շարունակում է բնակվել Մայր աթոռի տրամադրած բնակարանում և հրաժարվում է ազատել այն։

Կարգալույծ արված մյուս քահանայի՝ Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ տեր Թադե) դեպքում կա դատարանի վճիռ՝ Մայր աթոռի տրամադրած բնակարանից նրան վտարելու վերաբերյալ։ Վճիռը դեռ կատարված չէ, քանի որ այն բողոքարկման փուլում է։

Փաստաբանը վստահ է՝ ամեն բան արվելու է վճռի կատարումը ձգձգելու և Մայր աթոռի՝ ժամանակին տրամադրած նյութական բարիքներից օգտվելու համար։

Թախմազյանի առնչությամբ ևս մի վարույթ կա, որը վերաբերում է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Հունվարի 6-ին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները թույլ չէին տվել Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանային՝ տեր Հայկ Քոչարյանին, մուտք գործել եկեղեցի և պատարագ մատուցել՝ պնդելով, որ ծեսը պետք է անի իրենց քահանան` կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեն։ Դրանից 2 օր անց եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց։

Leave a comment