Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Թահմորս Լահութիի հետ քննարկել է երկու երկրների միջև արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։ Հանդիպումից առաջ դեսպանն այցելել է «Շամսաբադ» արդյունաբերական ավան։

«Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի՝ փոքր արդյունաբերության և արդյունաբերական ավանների հարցերով տեղակալ Թահմորս Լահութիի հետ:

Քննարկվել են երկու երկրների միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները:

Հանդիպմանը նախորդել է ՀՀ դեսպանի այցելությունը «Շամսաբադ» արդյունաբերական ավան, որտեղ Գ. Հակոբյանը ծանոթացել է արդյունաբերական ավանի հնարավորություններին, շրջայց կատարել ավանին պատկանող ապակու և ատամների իմպլանտների արտադրամասերում»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Leave a comment