ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը
Հաճելի հանդիպում ունեցա աշխարհահռչակ հոգևոր առաջնորդ, հումանիստ և խաղաղության ջատագով, «Ապրելու արվեստ» (Art of Living) միջազգային շարժման հիմնադիր Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարին, որի գաղափարներն ու նախաձեռնությունները համախմբում են ավելի քան մեկ միլիարդ հետևորդների և համախոհների՝ աշխարհի 182 երկրներում։
Զրուցեցինք խաղաղության մասին նրա ուսմունքի շուրջ՝ մասնավորապես, թե ինչպես կարող են ներքին խաղաղությունը, կարեկցանքն ու երկխոսությունը կամրջել տարաձայնությունները և նպաստել մարդկանց ու պետությունների միջև տևական խաղաղության հաստատմանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)