Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետում՝ խաղողի մթերման ընթացքին ծանոթանալու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։
Ընկերությունում խաղողի մթերման գործընթացը մտել է ակտիվ փուլ։ Ընկերության բոլոր մասնաճյուղերում այս պահի դրությամբ ընդունվել է արդեն մոտ 13 հազար տոննա խաղող, մինչդեռ ամբողջ սեզոնի ընթացքում նախատեսվում է մթերել ավելի քան 32 հազար տոննա։
Խաղողի մթերումն իրականացվել է միջինը 140 դրամ/կգ գնով։ Օրական ընդունվող խաղողի ծավալը միջին հաշվով կազմել է մոտ 1500 տոննա։ Շրջայցի ժամանակ նախարարը ծանոթացել է մթերման գործընթացի կազմակերպմանը և արձանագրել է, որ աշխատանքներն իրականացվել են բնականոն ու կազմակերպված ձևով։
Նախարարին ուղեկցել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։