Աշխարհի լավագույն բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվել

https://arm.sputniknews.ru/20260930/ashkharhi-lavagujn-buheri-varkanishum-hajastanic-2-hamalsaran-e-yndgrkvel-107481005.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2318/00/23180079_0:0:1423:1067_1920x0_80_0_0_92f7078ff7439633c23eb28cdce3a5f4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բուհ, վարկանիշ, երևանի պետական համալսարան (եպհ), օքսֆորդի համալսարան

բուհ, վարկանիշ, երևանի պետական համալսարան (եպհ), օքսֆորդի համալսարան

Բաժանորդագրվել

Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառվել է 118 երկրի 2297 բարձրագույն ուսումնական հաստատություն։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Times Higher Education-ը հրապարակել է World University Rankings 2027 համաշխարհային վարկանիշը, որում Հայաստանից ընդգրկվել է երկու բուհ՝ Երևանի պետական համալսարանը և Հայաստանի եվրոպական համալսարանը։ Երկուսն էլ ներառված են 2001+ հորիզոնականներում։

Ընդհանուր առմամբ` վարկանիշում ներառվել է 118 երկրի և տարածաշրջանի 2297 բարձրագույն ուսումնական հաստատություն։

Վարկանիշը 11-րդ տարին անընդմեջ գլխավորում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը՝ 97,9 միավորով։

Երկրորդ տեղում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է (MIT)՝ 97,8 միավորով, իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականները 97-ական միավորով զբաղեցնում են ԱՄՆ-ի Փրինսթոնի և Սթենֆորդի համալսարանները։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Քեմբրիջի և Հարվարդի համալսարանները, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Լոնդոնի կայսերական քոլեջը (Imperial College London), ինչպես նաև Կալիֆոռնիայի Բերկլիի և Եյլի համալսարանները։

Վարկանիշում նկատելիորեն ամրապնդվել են նաև ասիական համալսարանների դիրքերը։ Չինաստանի Սինխուա համալսարանը բարձրացել է 11-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով 12-րդ տեղը զբաղեցնող շվեյցարական ETH Zurich-ից։ Պեկինի համալսարանը 13-րդն է։
THE-ի տվյալներով՝ առաջին անգամ ասիական երեք համալսարան է ընդգրկվել աշխարհի լավագույն 15-ի շարքում։

Հայաստանի հարևան երկրներից վարկանիշում ամենաշատ բուհեր ունի Թուրքիան՝ 142 համալսարան։ Դրանցից առաջինները սկսվում են 326-րդ հորիզոնականից և հասնում մինչև 2001+ հորիզոնական։

Իրանից ընդգրկվել է 89 բուհ՝ 401-ից մինչև 2001+ հորիզոնականներում։
Ադրբեջանը ներկայացված է 14 բուհով՝ 701–ից մինչև 2001+ հորիզոնականներում, իսկ Վրաստանը՝ 8 բուհով՝ 1401-ից մինչև 2001+ հորիզոնականներում։

Leave a comment