6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում։ Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հեռավոր Յոնագունի կղզու շրջանում, իսկ օջախը տեղակայված է եղել 10 կմ խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել։