Խաչանովը Պեկինի մրցաշարի առաջին փուլում հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին

Բաժանորդագրվել

Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի Ալեքս Մոլչան–Արթուր Ռինդերկնեշ հանդիպման հաղթողի հետ:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը ներկայացնում է Ռուսաստանը, դուրս է եկել Պեկինում անցկացվող ATP 500 մրցաշարի երկրորդ շրջան՝ հաղթելով կանադացի Ֆելիքս Օգե-Ալյասիմին։

1 ժամ 12 րոպե տևած հանդիպումն ավարտվել է Խաչանովի հաղթանակով՝ 6:3, 6:3 հաշվով:

Խաչանովը ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը, այնինչ Օգե-Ալասիմը աշխարհի 5-րդ ռակետն է:

Հայազգի թենիսիստը 6 հանդիպումներում չորրորդ անգամ է հաղթել կանադացուն: Ընթացիկ մրցաշրջանում US Open-ի երկրորդ շրջանում ևս Խաչանովը հաղթել էր Օգե-Ալյասիմին:

Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի Ալեքս Մոլչան (Սլովակիա)–Արթուր Ռինդերկնեշ (Ֆրանսիա) հանդիպման հաղթողի հետ:

Պեկինի մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 4 մլն դոլարը:

Leave a comment