Պատմական ռեկորդ․ Տոկիոյում անձրևներն անընդմեջ շարունակվում են ավելի քան մեկ ամիս

Բաժանորդագրվել

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ եղանակի բարելավում սպասվում է միայն հոկտեմբերի սկզբին։

Տոկիոյում տեղումները շարունակվում են արդեն ավելի քան մեկ ամիս․ արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ սա քաղաքի օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում գրանցված ամենաերկարատև անձրևային շրջանն է։

Նշվում է, որ արևի անսովոր պակասն ու խոնավության ավելցուկն արդեն վնաս են հասցրել գյուղատնտեսությանը։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են բանջարեղենային մշակաբույսերի աճի զգալի դանդաղման մասին, ինչը կարող է հանգեցնել բերքատվության նվազման։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ եղանակի բարելավվում սպասվում է միայն հոկտեմբերի սկզբին։

Հողի ուժեղ գերխոնավացման պատճառով տեղի բնակիչներին զգուշացնում են սողանքների վտանգի մասին։

Leave a comment