Գագիկ Բեգլարյանը դատի է տվել ՆԳՆ-ին․ վիճարկում է զենքի թույլտվությունների չեղարկումը

Բաժանորդագրվել

Դատարանը ՆԳՆ ոստիկանությունից պահանջել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Գագիկ Բեգլարյանի՝ մի շարք զենքերի թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու որոշումների հիմքում դրված վարչական վարույթի նյութերը։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Կալանքի տակ գտնվող Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը դատի է տվել ՆԳՆ-ին՝ պահանջելով անվավեր ճանաչել մի շարք զենքերի թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները։

Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, Բեգլարյանի հայցադիմումն ընդունել է վարույթ։

Դատական ակտից պարզ է դառնում, որ խոսքը ՆԳՆ ոստիկանության՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ուժը կորցրած ճանաչված 9 թույլտվության մասին է։
Բեգլարյանը պահանջում է անվավեր ճանաչել նաև օգոստոսի 27-ին ընդունված՝ իր բողոքները մերժելու մասին 9 որոշումները։

Դատարանը որոշել է գործը քննել ընդհանուր կանոններով և ՆԳՆ ոստիկանությունից պահանջել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել վիճարկվող թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը։
Գործով դատաքննությունը նշանակվել է 2027 թվականի մայիսի 4-ին։

Leave a comment