1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետում

«Սարփի» մաքսային անցակետում կանխվել է պարտադիր հայտարարագրման ենթակա խոշոր չափերի ոսկյա իրերի ներկրման փաստ։

«Օտարերկրյա քաղաքացու ձեռքի պայուսակի, նաև իրեն պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի, մասնավորապես՝ 1229 գրամ ոսկյա իրեր։ Չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 259 հազար 930 լարի։

Օրինախախտ քաղաքացու վերաբերյալ գործի նյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը»,-նշված է Եկամուտների ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ Aliq.ge։

Leave a comment