Կարճատև տեսակցությունից հետո կալանավորված անձի մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 9-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձին: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն, բուսական զանգված՝ 5.52 գրամ քաշով:

Ինչպես հայտնել է ՔԿԾ-ն, հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Leave a comment