ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվել են (տեսանյութ)
Ազգային ժողովում մեկնարկել է սեզոնային գրիպի դեմ պատվաստման հերթական փուլը։ ՀՀ ԱԺ աշխատակազմը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է պատվաստման գործընթաց, որին մասնակցել են ինչպես պատգամավորները, այնպես էլ աշխատակազմի ներկայացուցիչները։
Պարբերաբար իրականացվող այս նախաձեռնության նպատակն աշխատանքային միջավայրում վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելն ու առողջ անվտանգությունն ապահովելն է։
Մանրամասները՝ տեսանյութում: