Նոր մանրամասներ՝ Վահրամ Սահակյանի ձերբակալությունից

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ստանձնել է գրող, սցենարիստ Վահրամ Սահակյանի իրավունքների պաշտպանությունը։

Հիշեցնենք՝ Սահակյանին այսօր ձերբակալել են Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»):

Փաստաբան Մելիքյանը հայտնել է՝ Վահրամ Սահակյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան, սակայն խափանման կոնկրետ որ միջոցի վերաբերյալ է միջնորդությունը, դեռ հայտնի չէ, հնարավոր է՝ մեղադրող կողմը ոչ թե կալանք, այլ վարչական վերահսկողություն սահմանելու միջնորդություն ներկայացրած լինի։ Վահրամ Սահակյանն արդեն իսկ դատարանում է։

Leave a comment