Առևտրային բանկերը 2026թ.-ի հուլիսի վերջի դրությամբ 8.9 տրիլիոնի վարկեր են տրամադրել

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 8,898,629 մլն դրամ (8․9 տրլն) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 1,762,077 մլն դրամով կամ 24․7%-ով։

Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 441,117 մլն դրամի վարկ, իսկ ռեզիդենտներին՝ 8,457,513 մլն դրամ։

Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 67.8%-ը կամ 5,730,252 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ. մայիսի վերջի համեմատ աճել է 21․9%-ով։

Տրամադրած վարկերի 32.2%-ը կամ 2,727,261 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի մայիսի վերջի համեմատ աճել է 24․3%-ով։

Leave a comment