ՔԿՀ–ում գտնվող Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի մի շարք խնդիրներ լուծվել են․ ՀՀ ՄԻՊ

https://arm.sputniknews.ru/20260929/qkhum-gtnvvogh-rvobert-qvocharjani-gagik-khachatrjani-mi-sharq-khndirner-lutsvel-en-hh-mip-107457490.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/14/102413493_72:0:1208:852_1920x0_80_0_0_65898d1d214270eba9e616d8c6452180.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), անահիտ մանասյան, ռոբերտ քոչարյան, գագիկ խաչատրյան

հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), անահիտ մանասյան, ռոբերտ քոչարյան, գագիկ խաչատրյան

Բաժանորդագրվել

Այցի ընթացքում բարձրացված հարցերը կհասցեավորվեն իրավասու մարմիններին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ում գտնվող այլ անձանց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ լուծվել են։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Նշվում է, որ պաշտպան Անահիտ Մանասյանն անձամբ է այցելել քրեակատարողական հաստատություն։

«Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահման պայմաններին առնչվող խնդիրներին՝ ընդգծելով դրանց համակարգային բնույթը և պահանջելով պայմանների բարելավման ուղղությամբ անհրաժեշտ համակարգային լուծումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հավաստիացնում են, որ այցի ընթացքում բարձրացված հարցերը ևս կհասցեավորվեն իրավասու մարմիններին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների մասին։ Նշվել էր, թե ՀՀ երկրորդ նախագահը պահվում է ամենափոքր և մութ խցում, որտեղ նույնիսկ սեղան և աթոռ չկա։ Ըստ հրապարակման՝ երբ ՄԻՊ-ն այցելել է, այդ ամենն արձանագրել է, նույնիսկ դիմել է համապատասխան մարմիններին այդ հարցով, սակայն արդեն մեկ ամիս է՝ խնդիրները համառորեն լուծում չեն գտնում:
Ավելի վաղ նաև հայտնել էինք, որ ՄԻՊ ներկայացուցիչները «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում բարձրացված խնդիրները հասցեագրվել են համապատասխան մարմինների, և դրանց մի մասն արդեն լուծում է ստանում։

Leave a comment