Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ըստ РИА Новости-ի՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ՀՀ-ի հետ սկսել է բանակցություններ հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ։
«Ռուսաստանի Դաշնությունը որոշել է սկսել բովանդակային բանակցություններ հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք կապահովեն դրանց կապը Ադրբեջանի երկաթուղիների հետ՝ Երասխի մոտ, ինչպես նաև Թուրքիայի երկաթուղիների հետ՝ Ախուրյան գյուղի մոտ», – լրագրողներին ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ վերականգնվող երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1.6 կմ և 12.4 կմ է։ Բանակցությունների ընթացքում կորոշվեն այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները։