https://arm.sputniknews.ru/20260929/tata-simvonjany-20-mln-dram-chi-stacel-ergchi-timy-hajtararutjun-e-taratsel-107453360.html
Թաթա Սիմոնյանը 20 մլն դրամ չի ստացել. երգչի թիմը հայտարարություն է տարածել
Թաթա Սիմոնյանը 20 մլն դրամ չի ստացել. երգչի թիմը հայտարարություն է տարածել
Sputnik Արմենիա
ՀՀ Անկախությանը նվիրված լայնածավալ տոնակատարության համար պետությունը ծախսել է 1 մլրդ 327 միլիոն դրամ, որի հիմնական մասը՝ 1 մլրդ 31 մլն դրամը, ուղղվել է… 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T17:18+0400
2026-09-29T17:18+0400
2026-09-29T17:18+0400
հայաստան
թաթա
համերգ
հոնորար
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107407219_0:0:2730:1536_1920x0_80_0_0_212b06687f7fe41ea939cd015ad3c94f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության 35–ամյակին նվիրված համերգի համար երգիչ Թաթա Սիմոնյանը 20 մլն դրամ չի ստացել, դա եղել է մեկ ամբողջական երաժշտական նախագծի բյուջեն։ Այս մասին հայտարարություն է տարածել Թաթա Սիմոնյանի թիմը` միջոցառումից 8 օր անց հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, թե երգիչը 20 մլն դրամ հոնորար է ստացել։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Անկախությանը նվիրված լայնածավալ տոնակատարության համար պետությունը ծախսել է 1 մլրդ 327 միլիոն դրամ կամ մոտ 3,66 մլն դոլար։ Հատկացված գումարի հիմնական մասը՝ 1 մլրդ 31 մլն դրամը, ուղղվել է Հանրապետության հրապարակի համերգին։ Ըստ ԶԼՄ–ների ներկայացված տվյալների՝ համերգին մասնակցելու համար ամենից շատ ստացել են երգիչներ Թաթան՝ 20 մլն դրամ, Արման Հովհաննիսյանը՝ 17 մլն դրամ, Իվետա Մուկուչյանը՝ 5 մլն դրամ:Այնուհետև Թաթա Սիմոնյանի թիմը ներկայացրել է մանրամասն հաշվետվություն, թե 20 մլն դրամն ինչ նպատակի համար է ուղղվել` շուրջ 2 մլն դրամը վճարվել է որպես հարկ, 2 մլն 600 հազար դրամը փոխանցվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, 1 մլն 390 հազար դրամը վճարվել է «Levon Travel» ընկերությանը, շուրջ 2 մլն դրամն ուղղվել է նոտագրման, գործիքավորման, ձայնագրման և պարտիտուրաների ստեղծման աշխատանքներին, 400 հազար դրամը կազմել է ստուդիայում ձայնային մշակումը, իսկ մոտ 700 հազար դրամը եղել են ադմինիստրատիվ ծախսերը։«Այսպիսով` վերոնշյալ և արդեն իսկ կատարված ծախսերը կազմում են շուրջ 9 մլն դրամ։ Մնացած բյուջեն նախատեսված է Երևանին նվիրված տեսահոլովակի նկարահանման և դրա հետ կապված արտադրական աշխատանքների համար։ Հետագա աշխատանքների և վճարումների ընթացքում ևս առաջանալու են համապատասխան հարկային պարտավորություններ»,– տեղեկացրել է Թաթա Սիմոնյանի թիմը։Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ստեղծագործության հեղինակը հենց Թաթա Սիմոնյանն է, սակայն նա` որպես երգի հեղինակ, որևէ առանձին հեղինակային հոնորար չի ստացել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107407219_179:0:2227:1536_1920x0_80_0_0_402cb6c240403151c0079d53c2497511.jpg.webp
հայաստան, թաթա, համերգ, հոնորար
հայաստան, թաթա, համերգ, հոնորար
ՀՀ Անկախությանը նվիրված լայնածավալ տոնակատարության համար պետությունը ծախսել է 1 մլրդ 327 միլիոն դրամ, որի հիմնական մասը՝ 1 մլրդ 31 մլն դրամը, ուղղվել է Հանրապետության հրապարակի համերգին։
«Այն, որ Թաթա Սիմոնյանը պետական միջոցներից ստացել է 20 մլն դրամ անձնական հոնորար, իրականությանը չի համապատասխանում. 20 միլիոն դրամը նախատեսված է ամբողջ երաժշտական նախագծի իրականացման համար և չի հանդիսանում Թաթա Սիմոնյանին վճարված անձնական հոնորար»,– ասված է երգչի թիմի հայտարարությունում։
Այնուհետև Թաթա Սիմոնյանի թիմը ներկայացրել է մանրամասն հաշվետվություն, թե 20 մլն դրամն ինչ նպատակի համար է ուղղվել` շուրջ 2 մլն դրամը վճարվել է որպես հարկ, 2 մլն 600 հազար դրամը փոխանցվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, 1 մլն 390 հազար դրամը վճարվել է «Levon Travel» ընկերությանը, շուրջ 2 մլն դրամն ուղղվել է նոտագրման, գործիքավորման, ձայնագրման և պարտիտուրաների ստեղծման աշխատանքներին, 400 հազար դրամը կազմել է ստուդիայում ձայնային մշակումը, իսկ մոտ 700 հազար դրամը եղել են ադմինիստրատիվ ծախսերը։
«Այսպիսով` վերոնշյալ և արդեն իսկ կատարված ծախսերը կազմում են շուրջ 9 մլն դրամ։ Մնացած բյուջեն նախատեսված է Երևանին նվիրված տեսահոլովակի նկարահանման և դրա հետ կապված արտադրական աշխատանքների համար։ Հետագա աշխատանքների և վճարումների ընթացքում ևս առաջանալու են համապատասխան հարկային պարտավորություններ»,– տեղեկացրել է Թաթա Սիմոնյանի թիմը։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ստեղծագործության հեղինակը հենց Թաթա Սիմոնյանն է, սակայն նա` որպես երգի հեղինակ, որևէ առանձին հեղինակային հոնորար չի ստացել։