Ամուրի մարզում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Տու-95 ռմբակոծիչ․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ամուրի մարզում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Տու-95 ռազմավարական ռմբակոծիչ։

Անձնակազմի վեց անդամ զոհվել է, իսկ ողջ մնացած մեկ անդամը միջին ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել է։

Ինքնաթիռը թռիչքն իրականացնում էր առանց սպառազինության և կործանվել է չբնակեցված տարածքում։

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը ինքնաթիռում տեղի ունեցած վառելիքի պայթյունն է եղել։

Leave a comment