https://arm.sputniknews.ru/20260929/hajastanin-pajmanner-en-teladrum-pvordzagetnery-haravajin-kvovkasum-iravitshaki-masin-107453579.html
Հայաստանին պայմաններ են թելադրում. փորձագետները՝ Հարավային Կովկասում իրավիճակի մասին
Հայաստանին պայմաններ են թելադրում. փորձագետները՝ Հարավային Կովկասում իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը մեծ դեր է խաղացել Ռուսաստանի՝ որպես… 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T17:21+0400
2026-09-29T17:21+0400
2026-09-29T17:21+0400
տեսանյութեր
տեսանյութ
հարավային կովկաս
հայաստան
թուրքիա
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ալեքսեյ մուխին
ալեքսանդր գուշչին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107439110_0:0:1920:1080_1920x0_80_0_0_1bc049052f857eeb16167b09f9d56eae.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի խորհրդարանում հայտարարություններ են հնչում Բաքվի դեմ Անկարայի հիբրիդային արշավի մասին, և սրա պատճառներից մեկը Արևմուտքի երկրների հետ մերձեցման գնացող և թուրքական կողմի հետ ուղիղ բանակցություններ վարող Երևանի քաղաքականությունն է։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա արդյունքներով «Ռոսիա սեգոդնյա» մամուլի կենտրոնում համաշխարհային օրակարգի արդիական թեմաների վերաբերյալ կլոր սեղանի ժամանակ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այսպիսի տեսակետ հայտնեց Ռուսաստանի քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը։Փորձագետի խոսքով` Հայաստանի գործողությունները Թուրքիային զրկում են այլընտրանք չունեցող կովկասյան արբիտրի և Ադրբեջանի «ռազմական հովանավորի» կարգավիճակից, որն իր հերթին փորձում է թուրք-հայկական սահմանի բացումը անվերապահորեն կապել խաղաղության պայմանագրի ստորագրման և Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ: Այս ամենը լարվածություն է ստեղծում Անկարայի և Բաքվի միջև։Փորձագետի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը մեծ դեր է խաղացել Ռուսաստանի՝ որպես անվտանգության արտահանողի նշանակությունը նսեմացնելու գործում: Իսկ հիմա Հայաստանը փորձում է նույն դերը խաղալ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում։Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Գուշչինն իր հերթին կարծիք հայտնեց, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից: Դա վերաբերում է նաև պատմական նարատիվի վերափոխմանը, Ղարաբաղից հրաժարվելուն, Հայոց ցեղասպանության թեման սառեցնելուն և Հայ առաքելական եկեղեցին պառակտելու փորձերին։«Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին հսկայական ճանապարհ է անցել։ Միանգամայն հասկանալի է, որ տվյալ դեպքում կա արտաքին հովանավոր, որն ուղղորդում է այդ քաղաքական գիծը և որը, ըստ էության, ժամանակին նպաստել է այդ մարդկանց՝ Հայաստանի ղեկավարներ դառնալուն։ Դա և՛ ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքի փոխակերպումն է, և՛ «միացում»-ից՝ հայկական ռազմավարական գաղափարից հրաժարվելը, և՛ թուրք-հայկական ուղղության ակտիվացումը։ Կոպտորեն խարխլվում և ջարդվում են հասարակության հենասյուները, քանի որ դա անհրաժեշտ է ներկայիս Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական հովանավորներին»,- նշում է Գուշչինը։Ընդհանուր առմամբ, նա Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը բավականին մտահոգիչ է գնահատում՝ հաշվի առնելով ինչպես Թուրքիայի, այնպես էլ Եվրամիության դիրքորոշումը: Մասնավորապես, ընդլայնելով տնտեսական ներկայությունը, այդ թվում՝ Վրաստանում, Թուրքիան ավելի մեծ կշիռ է ձեռք բերում տարածաշրջանում։ Մինչդեռ տարածաշրջանի վերաձևավորումը որոշակի ռիսկեր է պարունակում Ռուսաստանի համար, և Մոսկվայի արտաքին քաղաքականության առջև լուրջ խնդիրներ է դնում ոչ միայն ԱՊՀ արևմտյան թևում, Մերձբալթյան երկրներում, այլև հարավկովկասյան ուղղությամբ հնարավոր էսկալացիայի առումով, հատկապես TRIPP-ի անվտանգության ապահովման գործում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր մասնակցության և դրա նկատմամբ ևս մեկ կարևոր խաղացողի՝ Թեհրանի վերաբերմունքի համատեքստում:Ամփոփելով՝ նա կանխատեսեց մոտ ապագայում թուրքամետ և արևմտամետ «լայնությունների» «(«Միջին միջանցք, TRIPP) և ռուսամետ «երկարությունների» («Հյուսիս-Հարավ» ՄՏՄ) նախագծերի մրցակցության ակտիվացում:
հարավային կովկաս
թուրքիա
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
Алексей Мухин и Александр Гущин о ситуации на Южном Кавказе
Sputnik Արմենիա
Алексей Мухин и Александр Гущин о ситуации на Южном Кавказе
2026-09-29T17:21+0400
true
PT2M37S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107439110_480:0:1920:1080_1920x0_80_0_0_527d6c8a22a99d94c87eb071ff74c222.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, հարավային կովկաս, հայաստան, թուրքիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ալեքսեյ մուխին, ալեքսանդր գուշչին, видео
տեսանյութեր, տեսանյութ, հարավային կովկաս, հայաստան, թուրքիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ալեքսեյ մուխին, ալեքսանդր գուշչին, видео
Ռուսաստանի քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը մեծ դեր է խաղացել Ռուսաստանի՝ որպես անվտանգության արտահանողի նշանակությունը նսեմացնելու գործում։
Փորձագետի խոսքով` Հայաստանի գործողությունները Թուրքիային զրկում են այլընտրանք չունեցող կովկասյան արբիտրի և Ադրբեջանի «ռազմական հովանավորի» կարգավիճակից, որն իր հերթին փորձում է թուրք-հայկական սահմանի բացումը անվերապահորեն կապել խաղաղության պայմանագրի ստորագրման և Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ: Այս ամենը լարվածություն է ստեղծում Անկարայի և Բաքվի միջև։
Փորձագետի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը մեծ դեր է խաղացել Ռուսաստանի՝ որպես անվտանգության արտահանողի նշանակությունը նսեմացնելու գործում: Իսկ հիմա Հայաստանը փորձում է նույն դերը խաղալ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում։
«Ուշադրություն, հարց՝ ո՞վ է պատվիրում Հայաստանի այս գործունեությունը։ Ես հակված եմ մտածելու, որ դա ԵՄ-ն է, որը փորձում է ավելի ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում։ Կան, իհարկե, որոշ կասկածներ Բրիտանիայի մասով, բայց այնտեղ ավելի շուտ հակառակն է։ Այս խաղը Մեծ Բրիտանիայի դեմ է: ԵՄ-ն նույնպես խաղում է Բրիտանիայի դեմ։ Այսինքն՝ մենք գործ ունենք հատուկ ծառայությունների պատերազմական այնպիսի իրավիճակի հետ, որտեղ տարբեր երկրների կառավարություններ հաճախ շատ խոցելի պայմաններում են՝ չնշենք այդ պետությունները, որոնք կատարում են նման գործառույթներ», – ասաց Մուխինը:
Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Գուշչինն իր հերթին կարծիք հայտնեց, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից: Դա վերաբերում է նաև պատմական նարատիվի վերափոխմանը, Ղարաբաղից հրաժարվելուն, Հայոց ցեղասպանության թեման սառեցնելուն և Հայ առաքելական եկեղեցին պառակտելու փորձերին։
«Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին հսկայական ճանապարհ է անցել։ Միանգամայն հասկանալի է, որ տվյալ դեպքում կա արտաքին հովանավոր, որն ուղղորդում է այդ քաղաքական գիծը և որը, ըստ էության, ժամանակին նպաստել է այդ մարդկանց՝ Հայաստանի ղեկավարներ դառնալուն։ Դա և՛ ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքի փոխակերպումն է, և՛ «միացում»-ից՝ հայկական ռազմավարական գաղափարից հրաժարվելը, և՛ թուրք-հայկական ուղղության ակտիվացումը։ Կոպտորեն խարխլվում և ջարդվում են հասարակության հենասյուները, քանի որ դա անհրաժեշտ է ներկայիս Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական հովանավորներին»,- նշում է Գուշչինը։
Ընդհանուր առմամբ, նա Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը բավականին մտահոգիչ է գնահատում՝ հաշվի առնելով ինչպես Թուրքիայի, այնպես էլ Եվրամիության դիրքորոշումը: Մասնավորապես, ընդլայնելով տնտեսական ներկայությունը, այդ թվում՝ Վրաստանում, Թուրքիան ավելի մեծ կշիռ է ձեռք բերում տարածաշրջանում։ Մինչդեռ տարածաշրջանի վերաձևավորումը որոշակի ռիսկեր է պարունակում Ռուսաստանի համար, և Մոսկվայի արտաքին քաղաքականության առջև լուրջ խնդիրներ է դնում ոչ միայն ԱՊՀ արևմտյան թևում, Մերձբալթյան երկրներում, այլև հարավկովկասյան ուղղությամբ հնարավոր էսկալացիայի առումով, հատկապես TRIPP-ի անվտանգության ապահովման գործում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր մասնակցության և դրա նկատմամբ ևս մեկ կարևոր խաղացողի՝ Թեհրանի վերաբերմունքի համատեքստում:
Ամփոփելով՝ նա կանխատեսեց մոտ ապագայում թուրքամետ և արևմտամետ «լայնությունների» «(«Միջին միջանցք, TRIPP) և ռուսամետ «երկարությունների» («Հյուսիս-Հարավ» ՄՏՄ) նախագծերի մրցակցության ակտիվացում: