ԲՀԿ-ն ԵԽԽՎ զեկույցից հետո միջազգային մշտադիտարկման կոչ է անում

https://arm.sputniknews.ru/20260929/bhk-n-ekhkhv-zekujcic-hetvo-mijazgajin-mshtaditarkman-kvoch-e-anum-107452547.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/0c/103429560_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8a8c499cdc9f3cebc17ffa1f2ce08d92.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ազգային ժողովի ընտրություններ, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), գագիկ ծառուկյան

բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ազգային ժողովի ընտրություններ, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), գագիկ ծառուկյան

Բաժանորդագրվել

ԲՀԿ-ն պնդում է, որ այդ ընտրության չեղարկված ձայները հաշվի առնելու դեպքում կուսակցությունը կհաղթահարեր սահմանված շեմը և խորհրդարանում ներկայացվածություն կունենար։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է արել միջազգային կառույցներին չսահմանափակվել Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խնդիրների փաստմամբ և ապահովել հետընտրական գործընթացների շարունակական միջազգային մշտադիտարկում։ Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ ԲՀԿ-ն դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, Եվրամիությանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ կառույցների։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԽԽՎ-ն հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցը։ Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։ Դիտորդներին չի բավարարել ԲՀԿ–ի ձայների չհաշվարկման հետ կախված իշխանության պարզաբանումները։

«Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև ընտրություններից հետո պետական մարմինների կողմից ընդունվող այնպիսի որոշումների վրա, որոնք կարող են փոխել քաղաքական ներկայացվածության արդյունքը»,- ասվում է հայտարարությունում։
Կուսակցությունը հատուկ անդրադարձել է ԿԸՀ-ի՝ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու և կրկնակի քվեարկություն չնշանակելու որոշմանը։ ԲՀԿ-ն պնդում է, որ այդ տեղամասերի արդյունքները հաշվի առնելու դեպքում կուսակցությունը կհաղթահարեր սահմանված շեմը և խորհրդարանում ներկայացվածություն կունենար։

«Կուսակցությանը արհեստականորեն խորհրդարանական ներկայացվածությունից զրկելը ընտրողների անհրաժեշտ աջակցության առկայության պայմաններում չի կարող դիտարկվել որպես ընտրությունների վարչարարության զուտ տեխնիկական խնդիր»,- հայտարարել են ԲՀԿ-ից։

Կուսակցության գնահատմամբ՝ տեղի ունեցածը խաթարում է ընտրական գործընթացի և պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը։ ԲՀԿ-ն հայտարարության մեջ անդրադարձել է նաև կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդմանը և նրա կալանավորմանը՝ դրանք դիտարկելով հետընտրական գործընթացների համատեքստում։ Կուսակցությունը միջազգային հանրությունից ակնկալում է գնահատական ինչպես խորհրդարանական ներկայացվածության հարցին, այնպես էլ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքներին։

««Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է իր պայքարը կուսակցության առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի օր առաջ ազատության համար։ Այս ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցների և ինստիտուտների հետ»,- ասված է հայտարարության մեջ։

ԲՀԿ-ն նաև հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացվածության իրավունքը և ձգտելու է, որ միջազգային դիտորդների արձանագրած խնդիրները ստանան իրավական ու ինստիտուցիոնալ գնահատական։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն ստացավ 64, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։

Leave a comment