Թրամփը աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու ծրագրին․ Atlantic

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցել է Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները մեղմացնելու նախաձեռնությանը, հաղորդում է «The Atlantic»-ը։

Ըստ ամսագրի աղբյուրների՝ Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը մի քանի ամիս առաջ ներկայացրել է այս գաղափարը Թրամփին։ Առաջարկը ենթադրում է Ռուսաստանի տնտեսության նկատմամբ ԱՄՆ-ի որոշակի սահմանափակումների մեղմացում՝ Մոսկվայի կողմից մի շարք բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ 
Ըստ որոշ տեղեկությունների՝ այս քայլը «թույլ կտա ԱՄՆ-ին շահավետ գործարքներ կնքել ռուսական նավթի, դիզելային վառելիքի, հազվագյուտ հանքանյութերի և այլ ապրանքների հետ կապված»։ 

Հրատարակությունը նշում է, որ նախաձեռնությունը գտնվում է վաղ փուլում և նախկինում դրա մասին չի հաղորդվել։

Leave a comment