ՀՀ շուրջ 15 քաղաքացի «Ռոսատոմի» քվոտաներով են սովորում ռուսական բուհերում. Լիխաչով

https://arm.sputniknews.ru/20260929/hh-shurj-15-qaghaqaci-rvosatvomi-qvvotanervov-en-svovvorum-rusakan-buherum-likhachvov-107451398.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107441188_89:0:1512:1067_1920x0_80_0_0_2e400961759809a5cf8b001a91f95d40.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «ռոսատոմ», հայ, ալեքսեյ լիխաչով

հայաստան, «ռոսատոմ», հայ, ալեքսեյ լիխաչով

Բաժանորդագրվել

«Ռոսատոմը» Հայաստանում զարգացնում է կրթական և երիտասարդական նախաձեռնություններ:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի շուրջ 15 քաղաքացիներ «Ռոսատոմի» քվոտաներով սովորում են ռուսական բուհերում, այդ թվում՝ «ՄԻՖԻ» ազգային հետազոտական միջուկային համալսարանում։ Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Մենք կցանկանայինք ավելացնել հայաստանցի ուսանողների թիվը, որոնք «Ռոսատոմի» քվոտաների հաշվին ատոմային կրթություն են ստանում Ռուսաստանում։ Դա օգտակար է նաև գործող կայանի շահագործման, ինչպես նաև ատոմային էներգետիկայի հետագա զարգացման առումով», – նշեց Լիխաչովը։

Նրա խոսքով՝ միջուկային ոլորտի զարգացումն անհնար է առանց երիտասարդ մասնագետների պատրաստման և նոր սերնդի շրջանում միջուկային էներգետիկայի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու: Ռուսաստանում և Հայաստանում «Ռոսատոմ» պետական կորպորացիան իրականացնում է մի շարք կրթական, երիտասարդական և սոցիալական նախաձեռնություններ, որոնք ուղղված են դպրոցականներին և ուսանողներին այս ոլորտում ներգրավելուն:

Այս համագործակցության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի հայ երիտասարդների ակտիվությունը։

Հայաստանից շուրջ 150 երիտասարդներ արդեն մասնակցել են Ռուսաստանում անցկացվող Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնին։

«Բոլոր երիտասարդները մասնակցում էին, մեր տաղավարներում էին, դա շատ ուրախալի է»,- ասաց Լիխաչովը:

Նա նշեց` ձևավորվել է «Impact Team 2050» միջազգային կազմակերպություն, որի շրջանակում առաջատար երկրների երիտասարդ ներկայացուցիչները համատեղ պատկերացում են կազմում ապագայի ատոմային ոլորտի մասին: Դրա ակտիվ մասնակիցներից է Գագիկ Հարությունյանը։ Լիխաչովի խոսքով՝ կազմակերպությունը փաստացի աշխատում է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին կից` որպես խորհրդատվական մարմին:

Նա նաև կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց Գագիկ Հարությունյանին և ողջ թիմին։

«Ռոսատոմի» կրթական նախագծերին, որոնց թվում են «Global Atomic Quiz»-ը, «Խելացի արձակուրդներ»-ը և հաքաթոնը, ակտիվորեն մասնակցում է նաև հայ երիտասարդությունը: Հաքաթոնի փուլերից մեկն անցկացվել է Հայաստանում։

«2026 թվականի գլխավոր իրադարձությունը մոտ 90 հայ երեխաների մասնակցությունն էր «Գիտելիքների սառցահատ» մրցույթին, և այդ թիմի հաղթողը «Հաղթանակի 50 տարին» սառցահատով ուղևորվեց Հյուսիսային բևեռ», – նշեց Լիխաչովը:

«Ռոսատոմի» ղեկավարի խոսքով՝ մասնակիցների վերադարձից հետո Հայաստանում կազմակերպվել է ուղևորության արդյունքների վերաբերյալ տեղեկատվական աշխատանք:

Leave a comment