Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրում

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրում

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային լսումների՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակում ազդեցության ենթակա տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։

 2026 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00–17:00-ին,
 Երևան, Արգիշտի 1, Երևանի քաղաքապետարանի 1-ին մասնաշենք։

Լսումների ընթացքում կներկայացվեն ծրագրի մանրամասները, որոշման նախագիծը, դրա իրականացման հետագա ընթացակարգերն ու մեխանիզմները, ինչպես նաև փոխհատուցումների կարգավորումները։ Կպարզաբանվեն դիմումների և հետադարձ կապի մեխանիզմները։ Մասնակիցները կարող են հարցեր ուղղել, առաջարկություններ և դիտարկումներ ներկայացնել։

Լսումներին կարող են մասնակցել ծրագրի ազդեցության ենթակա գույքերի սեփականատերերը, գույքային իրավունք ունեցողներն ու այլ շահագրգիռ անձինք։

Leave a comment