ՀՀ-ն ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը ՌԴ–ում և Վրաստանում (PAN.am)

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունն ու հյուպատոսական գրասենյակները հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցնելու են անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայությունները, հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։

Դա կապված է Հայաստանում փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրման հետ:

«2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան և հյուպատոսական գրասենյակների միջոցով անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայությունները, այդ թվում՝ տեսակապի միջոցով, ժամանակավորապես կդադարեցվեն», – ասվում է հայտարարության մեջ։

Ծառայությունների վերսկսման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի։

Նույնանման հայտարարություն է տարածելնաև Վրաստանում Հայաստանի դեսպանությունը՝ հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցնելու է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայության մատուցումը։

ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը:

Leave a comment