Պուտինը ֆիզիկական անձանց արգելել է ԵԱՏՄ երկրներ արտահանել ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ գումար
Պուտինը ֆիզիկական անձանց արգելել է Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան արտահանել ավելի քան մեկ միլիոն ռուբլի կանխիկ գումար՝ մի շարք բացառություններով։
Արգելք է սահմանվել նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից Ռուսաստանից Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան կանխիկ ռուբլու արտահանման նկատմամբ։
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։