Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության ներկայացրած հերթական հայցադիմումը, որը վերաբերել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանին պահանջ է ներկայացրել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ալիկ Սիամանթոյի Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության մի շարք գույքեր ու դրամական միջոցներ բռնագանձելու վերաբերյալ։
Դատախազությունը պահանջել է բռնագանձել 12 անշարժ գույք, որոնցից 5-ը գտնվում է Երևանում, իսկ 7-ը՝ Արմավիրի մարզում։
Պահանջը ներառել է նաև 2 տրանսպորտային միջոց և 1 իրավաբանական անձում մասնակցություն։
Բացի այդ, Դատախազությունը պահանջել է բռնագանձել 65 միլիոն 896 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։